Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Պարզվել է, թե որ օգտակար խորհուրդն է իրականում անօգուտ

Պարզվել է, թե որ օգտակար խորհուրդն է իրականում անօգուտ

Փորձագետները կազմել են առողջ սովորույթների ցանկը, որոնց վրա անիմաստ ժամանակ է ծախսվում:
Օրինակ, պարապ գործ է տարեկան երկու անգամ ատամնաբույժին այցելելը: Այդ խորհուրդը տրվում էր ատամի մածուկի գովազդում, սակայն գիտական որեւէ հիմնավորում չունի: Եթե ատամներն ու լնդերն առողջ են, ատամնաբույժին կարելի է այցելել տարին մեկ:

Չի կարելի ուտել ժամը 8-ից հետո, եւս նույն շարքից է: Որեւէ տարբերություն չկա` առավոտյան 6:30-ին եք սնվում, թե երեկոյան 8:20-ին: Ընդ որում, սոված քնելու դեպքում կարող եք քնի խանգարում ստանալ:

Շոգին չի կարելի ուտելը եւս սուտ է, քանի որ բարձր ջերմաստիճանը խթանում է նյութափոխանակությունը, որի արդյունքում այրվում են կալորիաները:

Իսկ խորհուրդը, որ ատամները պետք է մաքրել կոշտ խոզանակով, առասպել է: Փափուկ խոզանակը նույն կերպ է մաքրում եւ ավելի քիչ վնաս է հասցնում ատամներին: Սկզբունքորեն ատամները կարելի է լվանալ օրական մեկ անգամ, քանի որ ատամնափառը ձեւավորվում է 24 ժամվա ընթացքում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lusine

09.08.2012

Հարգելի հեղինակ ես մասնագիտությամբ ստոմատոլոգ եմ, եթե ցանկանում եք կարող եմ այստեղ գրել համապատասխան մասնագիտական գրականության ցանկ, որտեղ և կարող եք գտնել այդ փաստարկները:

Med-Practic

08.08.2012

Հարգելի Լուսինե, նման մեկնաբանությունների դեպքում ներկայանում են և բերում համապատասխան փաստարկներ։

Lusine

07.08.2012

Ձեր այս հոդվածում կան բավականին սխալներ, օր.` ատամները ցանկալի է լվանալ ամեն ուտելուց հետո, քանի որ ատամնափառը սկսում է առաջանալ անմիջապես լվանալուց հետո, կամ ատամնախոզանակի կոշտությունը խիստ անհատական է, մեկին ցուցված է կոշտ, իսկ մյուսին փափուկ ատամնախոզանակ, որը ընտրվում է բժշկի հետ համատեղ, իսկ ատամնբույժին պետք է այցելել նվազագույնը տարին երկու անգամ , քանի որ դա այն ժամկետն է երբ պետք է կատարել մասնագիտական ատամնափառի և ատամնաքարի մաքրում:Այնպես որ կխնդրեի չհաղորդել չստուգված տեղեկություններ, քանի որ մարդիկ սա ընդունում են իբրև հավաստի ինֆորմացիա:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ